Տավուշի մարզում ամփոփվել են հանրակրթության նոր չափորոշիչի առաջին փուլի արդյունքները
Ամփոփվել են հանրակրթության նոր չափորոշիչի առաջին փուլի փորձարկման արդյունքները Տավուշի մարզում՝ ՀԲ-ի կողմից իրականացվող Հանրակրթական չափորոշիչների ներդրման փորձարարական ծրագրի և Կրթության բարելավում ծրագրի շրջանակներում։ Տեղեկացնում է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակը։
Ողջ ուսումնական տարվա ընթացքում մարզի հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների ուսուցիչներին տրամադրվեց մենթորական աջակցություն՝ նոր չափորոշիչներով և ծրագրերով արդյունավետ դասավանդելու, ինչպես նաև դրանցում առկա և հնարավոր խնդիրներն ու բացերը վեր հանելու և հետագայում շտկելու նպատակով։