հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Տավուշի դեպքերի ժամանակ եռանախագահների, առավել ևս ՌԴ-ի դերակատարությունը նպաստեց, որ հասնենք դեէսկալացիայի․ ԱԳ նախարար (տեսանյութ)

Տավուշի դեպքերի ժամանակ եռանախագահների, առավել ևս ՌԴ-ի դերակատարությունը նպաստեց, որ հասնենք դեէսկալացիայի․ ԱԳ նախարար (տեսանյութ)

Մենք էլ ենք մեր տարբեր մեկնբանություններում նշել, որ Տավուշի իրադարձությունների ժամանակ եռանախագահների, առավել ևս Ռուսաստանի դերակատարությունը շատ կարևոր էր և նպաստեց նրան, որ մենք հասնենք դեէսկալացիայի: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԳ նխարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով Սերգեյ Լավրովի հայտարարությանը, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ աշխատում է ԼՂ բանակցությունները հնարավորինս շուտ վերսկսելու ուղղությամբ:

«Մենք եղել և մնում ենք հավատարիմ բանակցային գործընթացին: Մենք մշտապես նշում ենք, որ խաղաղ գործընթացը այլընտրանք չունի: Ցանկացած պահից անհրաժեշտ է աշխատանքները վերսկսել: Այդ առումով մեր վերջին հանդիպումը եղել է հունվարին, մենք նախանշել էինք մեր հաջորդ քայլերը, և այդ քայլերը մնում են ուժի մեջ»,-ասաց նա՝ հավելելով, որ հիմա խորհրդակցում են համանախագահների հետ, թե ինչպես արագ վերականգնեն իրենց աշխատանքները:

 

  • Կիսվել: