շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Թատրոնը ոչինչ չի կորցրել, քաղաքականությունը ոչինչ չի շահել. ՔՊ-ական պատգմավորըը՝  Մամիջանյանի մասին

Թատրոնը ոչինչ չի կորցրել, քաղաքականությունը ոչինչ չի շահել. ՔՊ-ական պատգմավորըը՝ Մամիջանյանի մասին

Մինչեւ 2018 թվականը Հայաստանում եղել է այլասերված մթնոլորտ բոլոր ոլորտներում. Այդտեղից է սկսվել մեր հայրենիքի վտանգը, Արցախի վտանգը: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:

Նա դիմեց ընդդիմության կողմից առաջադրված՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու Անահիտ Սարգսյանին՝ ասելով. ՛՛2018-ին այդ թվում նաեւ դուք մասնակցեցիք այդ երեւույթների մերժմանը, հետո մեզ մոտ սկսվեցին տարաձայնություններ: Յուրաքանչյուրը  յուրովի է պատկերացնում այդ իրավիճակից դուրս գալը: Կարող ենք չհամաձայնենք, վիճենք, բայց ասենք՝ ոնց դուրս գանք, բայց ոչ թե՝ հետ գնանք:

Ընդդիմությունը քվոտա ունի ոչ թե նրա համար, որ ասի՝ էս ա, պետք է ընտրեք, այլ համոզի, որ այս մարդը կարող է մասնակցել փոփոխությանը, մենք էլ կօգնենք: Ընդդիմության թեկնածուն առանձնապես չփայլեց մասնագիտական գիտելիքներով: Ո՞նց կարելի է չնկատել, որ Հայաստանում վերանում է մեկի շնորհը: Դա չի նշանակում, որ հիմա երկնքից հրեշտակներ են իջել ու ոչ մի չարաշահում չկա, բայց մթնոլորտը փոխվում է ՀՀ-ում ամեն օր: Դուք չեք ուզո՞ւմ մասնակցել այդ փոփոխությանը, կարծես չեք ուզում՛՛:

Անդրադառնալով ՛՛Պատիվ ունեմ՛՛ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի հայտարարությանը, թե իր խոսքի ու գործի միջեւ խզում չի եղել. ՛՛Ճիշտ է ասում, գործ պետք է անես, որ խզում լինի: Նայում եմ՝ թատրոնը ոչինչ չի կորցրել, քաղաքականությունը ոչինչ չի շահել: Բացի ձեւից՝ բովանդակություն չկա, բացի մաղձից՝ մի բարի խոսք չկա, բացի վրեժխնդրությունից ու ատելության խոսքը փաթեթավորված մատուցելուց՝ բարյացակամություն չկա...՛՛:

  • Կիսվել: