շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Տարածաշրջանում հայ ժողովրդի անվտանգության ապահովումը մեզ համար առաջնահերթություն է. Աննա Նաղդալյան

Տարածաշրջանում հայ ժողովրդի անվտանգության ապահովումը մեզ համար առաջնահերթություն է. Աննա Նաղդալյան

Մեկնաբանելով Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ Թուրքիան երբեք խաղաղ բնակչության կոտորած չի իրականացրել եւ չի իրականացնի՝ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը հայտարարել է, որ Ցեղասպանության թեմայով Թուրքիայի նախագահի հայտարարությունները մեկնաբանության արժանի չեն:

Ա. Նաղդալյանն ասել է. «Այն բանից հետո, երբ այս տարվա ապրիլի 24-ին Թուրքիայի նախագահը փորձեց արդարացնել հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունն իր պատմական հայրենիքում, այդ թեմայով նրա որեւէ հայտարարություն մեկնաբանության արժանի չէ»: 

Մամուլի խոսնակն անդրադարձել է նաև Զանգեզուրի եւ տարածքային պահանջների վերաբերյալ Ադրբեջանի նախագահի հայտարարությունների մասին հարցին՝ ասելով, որ թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի նիստում Ադրբեջանի նախագահը կրկնել է Հայաստանի նկատմամբ իր պահանջները՝ դրանք ուղեկցելով իր պանթուրքական ակցենտներով:

«Տարածքային անվտանգության մասին Ադրբեջանի եւ Թուրքիայի աղավաղված ընկալումները հակասում են հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ու նպաստում տարածաշրջանի եւ դրա սահմանից դուրս ապակայունացմանը: Դա եւս մեկ անգամ նշում է մեզ համար տարածաշրջանում հայ ժողովրդի անվտանգության ապահովման առաջնահերթությունը»»,-նշել է Նաղդալյանը:     

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: