երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Տարածաշրջանում երկարատև կայունության հաստատումն առանց ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրման՝ իրատեսական չենք համարում. Միրզոյան

Տարածաշրջանում երկարատև կայունության հաստատումն առանց ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրման՝ իրատեսական չենք համարում. Միրզոյան

Ես կարող եմ ևս մեկ անգամ վերահաստատել հայկական կողմի դիրքորոշումը, այն է՝ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի շրջանակներում պետք է հասցեագրվեն, լուծում գտնեն, կարգավորվեն ԼՂ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը, դրանց առնչվող հարցերը: Այս մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԳՆ Արարատ Միրզոյանը:

«Անշուշտ, այս խնդիրների խումբը Հայաստան-Ադրբեջան կարգավորման մեծ գործընթացի մաս է, մենք այս մասին առաջին անգամ չէ, որ ասում ենք, վերջնական կարգավորումը տարածաշրջանում երկարատև կայունության հաստատումն առանց ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրման, մենք իրատեսական չենք համարում»,- նշեց Միրզոյանը:

Խոսելով Մոսկվայում արտգործնախարարների հանդիպման հետաձգման մասին՝ նախարարն ասաց.

«Օբյեկտիվ իրականությունը հետևյալն է՝ մենք հետաձգել ենք մեր վերջին նախատեսված հանդիպումը, որը պետք է տեղի ունենար Մոսկվայում անցյալ տարվա տարեվերջին, այդ հետաձգումը պայմանավորված է եղել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակով: Մենք այժմ պատրաստ ենք վերսկսել հանդիպումները»:

  • Կիսվել: