ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Թալիբներից փախած Աշրաֆ Ղանիի ինքնաթիռը Տաջիկստանում կամ Ղազախստանում վայրէջք չի կատարել

Թալիբներից փախած Աշրաֆ Ղանիի ինքնաթիռը Տաջիկստանում կամ Ղազախստանում վայրէջք չի կատարել

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին, որը մայրաքաղաք Քաբուլի՝ «Թալիբան» շարժման կողմից գրավելուց հետո ինքնաթիռով իր մերձավորների հետ լքել էր երկիրը, չի գտնվում ո՛չ Տաջիկստանում, ո՛չ Ղազախստանում։ Այս մասին հայտարարել են այդ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունները։ Այս պահին Ղանիի գտնվելու վայրը մնում է անհայտ, փոխացում է «ՏԱՍՍ» գործակալությունը։

Աշրաֆ Ղանին լքել է Քաբուլը կիրակի ուշ երեկոյան այն բանից հետո, երբ «Թալիբանը» գրեթե լիակատար վերահսկողություն էր հաստատել Աֆղանստանի մայրաքաղաքում։ Ըստ միջազգային լրատվական գործակալությունների՝ Ղանիի ինքնաթիռն ուղևորվել էր Տաջիկստան, որտեղից էլ արդեն իշխանությունը կորցրած Աֆղանստանի ղեկավարը պետք է ուղևորվեր երրորդ երկիր։

  • Կիսվել: