շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Թալան է եղել, կաշառակերությունը խեղդում էր, սահամանների մասին ոչ ոք չէր մտածում, ինչո՞ւ չեք խոսում դրա մասին. Սուքիասյանը՝ ընդդիմությանը

Թալան է եղել, կաշառակերությունը խեղդում էր, սահամանների մասին ոչ ոք չէր մտածում, ինչո՞ւ չեք խոսում դրա մասին. Սուքիասյանը՝ ընդդիմությանը

Այն տրանսֆորմացիաները, որ աշխարհում տեղի են ունենում՝ թե՛ տնտեսական, թե՛ ռազմական, թե՛ դիրքային, թե՛ խմբերը՝ որպես պետություններ, կոլիացիաներ, միություններ, շատ բան է փոխվում աշխարհում։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Այն, ինչ մենք ունեցել ենք մեր պատմության մեջ, իհարկե, կարող ենք մեղադրել բոլոր ժամանակների իշխանություններին, բայց միևնույն ժամանակ պետք է հասկանանք՝ դա ո՞ր պահից է սկսել ու ինչո՞ւ ենք միշտ ձախողվել։ Միգուցե 100 տարի առաջ ինտերնետ ունենայինք, ցեղասպանություն չլիներ, մեկը մյուսին կարողանար տեղյակ պահել, թե ինչ է կատարվում։ Նշանակում է՝ այդ ժամանակվա գործող կուսակցությունները լավ կազմակերպված չեն եղել։ Դրանից խայտառակ պատմություն աշխարհի շատ քիչ ազգեր ունեն, որ կարող են ցեղասպանվել ու քաղաքական մի քանի կուսակցություն լինի, չկարողանան կազմակերպել, գոնե փրկեն, գոնե դիմադրեն։ Այսօր մենք չգիտեք՝ ինչ եք ուզում։ Այսօր ամեն ինչ թափանցիկ է ու այդ թափանցիկությունն էլ բերում է նրան, որ մարդու գիտակցությունը փոխվի»:

Պատգամավորն ասաց, որ նոր ժամանակները բերում են նոր մտածելակերպ։

«Նոր ժամանակներում ուրիշ ուժի գործիքներ կան, մենք պետք է այդ հատվածում ուժեղանանք։ Ամեն օր բարձր ձայնով բոլորին մեղադրում ենք, բոլորս էլ մեղավոր ենք, մեր ամբողջ պատմության մեջ մեր պապերն էլ են մեղավոր, որ մեզ ուժեղ պետություն չեն տվել։ Ես ասում եմ, եթե մենք չփոխվենք, եթե նոր մտածելակեպրով չշարժվենք առաջ, եթե չմտածենք, որ ՀՀ-ն պետք է 5-10 անգամ ավելի մեծ բյուջե ունենա, մենք միշտ էլ խնդիր ենք ունենալու։

Մենք միասին պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանը զարգանա։ Իհարկե, երբ կառավաման հատվածում ինչ-որ սխալ է լինում, ես ողջունում եմ, երբ այդ սխալը գտնում եք, բա ընդդիմությունը դրա համար է, դուք իշխանության չափ իրավունք ունեք, ինչ տեսնում եք քննադատեք։

Բայց, երբ ՀՀ-ն համեմատում ենք ձեր ժամանակվա կառավարման ժամանակների հետ, խայտառակ ձևով տարբերվում է։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց 2017թ-ի ու 2023թ-ի բյուջեները 2,5 միլիարդով տարբերվում են, հիմա ի՞նչ եք ուզում դուք։ Մինչև հիմա, որ այդ պաշտպանական դիրքերը չեն եղել, ո՞վ է մի օր դրա համար պատասխան տալու։ Ինչո՞ւ չեք ասում, որ այս ժամանակահատվածում պետք է այս-այս գործողություններն արվեր, որ մեր պաշտպանական դիքրերն առավել ամրապնդեինք։ Դրանք չեն արվել, որովհետև թալան է եղել, կաշառակերությունը խեղդում էր, որովհետև սահամանների մասին ոչ ոք չէր մտածում, ինչո՞ւ չեք խոսում դրա մասին»,-նշեց նա:

 

  • Կիսվել: