շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Թագուհի Թովմասյանը Սյունիքում մարդու իրավունքների խախտումների հարցով դիմել է միջազգային կառույցներին

Թագուհի Թովմասյանը Սյունիքում մարդու իրավունքների խախտումների հարցով դիմել է միջազգային կառույցներին

«Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության անդամ, մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ Թագուհի Թովմասյանը Սյունիքում տիրող իրավիճակի կապակցությամբ դիմել է միջազգային ատյաններին։

Նա, մասնավորապես, հայտնում է․

«Սիրելի' հայրենակիցներ, ինչպես գիտեք, ադրբեջանական 50 կամ ավելի զինված ծառայողներ փակել են Սյունիքի մարզի Գորիսից Կապան տանող միջպետական ճանապարհը՝ Դավիթ Բեկ գյուղին մոտ և հրաժարվում են բացել:

Այսօր նաև տեղեկացանք, որ ադրբեջանական զինծառայողները փակել են նաև Գորիսից Որոտան տանող ճանապարհը: Ադրբեջանի այս անթույլատրելի վարքագծի, մեր քաղաքացիական բնակչության, այդ թվում նաև կանանց, երեխաների և ծերերի իրավունքների խախտումների վերաբերյալ գրություններ եմ ուղարկել միջազգային կառույցների մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մարմինների գրասենյակներ:

Ադրբեջանի այս գործողությունները սահմանափակում են մարդու՝ միջազգայնորեն ճանաչված հիմնարար իրավունքները և պետք է միջազգային կառույցների կողմից դիտարկվեն որպես թշնամական գործողություն և դաժանություն ՀՀ քաղաքացիական բնակչության նկատմամբ»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: