երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պատգամավոր Գոռ Գեւորգյանը բացասական է վերաբերվում Ադրբեջանի հետ կոմունիկացիներ ստեղծելուն

Պատգամավոր Գոռ Գեւորգյանը բացասական է վերաբերվում Ադրբեջանի հետ կոմունիկացիներ ստեղծելուն

ԱԺ անկախ պատգամավոր Գոռ Գեւորգյանը բացասական է վերաբերվում Ադրբեջանի հետ կոմունիկացիներ ստեղծելուն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը․

«Այս պահի դրությամբ թշնամական կեցվածք ունեցող պետությունների հետ քննարկել տարանցիկ փոխադրումների մասին, կարծում եմ՝ ժամանակավրեպ է»։

Գոռ Գեւորգյանը նշեց, որ թե՛ Հայաստանը, թե՛ միջազգային հանրությունը պետք է դատապարտի Ադրբեջանի նախագահի սպառնալիքներ, որը նա հնչեցրել է Հայաստանի դեմ:

Անդրադառնալով ռազմական գործողությունների ավարտից հետո Սյունիքում ստեղծված իրավիճակին ու իշխանության պնդումներին, թե Սյունիքն անվտանգ է, պատգամավորն ասաց.

«Սյունիքում լուրջ խնդիրներ կան՝ անվտանգության համակարգի համատեքստում, շփման գիծն ըստ էության դարձել է անմիջական եւ այս առումով պետք է հսկայածավալ աշխատանքներ տարվեն, հուսով եմ, որ այդ աշխատանքը կատարվում է, որովհետեւ տարբեր հարցեր, երբ բարձրաձայնվում են, պատասխանում են այնքանով, որքանով թույլատրելի է»։

  • Կիսվել: