ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման հարցը օրակարգում է. Մայիլյան

Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման հարցը օրակարգում է. Մայիլյան

Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման հարցը օրակարգում է, նշել է Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը։

«Օդանավակայանը չի գործում այն պատճառով, որ Ադրբեջանը օգտագործում է իր անդամակցությունը ICAO-ին եւ խոչընդոտներ է ստեղծում։ Սանով նրանք շարունակում են Արցախի ժողովրդի հանդեպ մեկուսացման քաղաքականությունը», - ասել է նա:

Նախարարը նկատել է, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից հնչեցված սպառնալիքները՝ մասնավորապես քաղաքացիական ինքնաթիռներին հարվածելու մասով անընդունելի են:

«Սա անընդունելի մոտեցում է, որը խոչընդոտում է արցախցիների հիմնական իրավունքների, մասնավորապես՝ ազատ տեղաշարժվելու իրավունքի իրականացմանը»,- ասել է նա:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: