չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
Պատրաստ եմ ինքնակամ պատիժը կրելու. Գագիկ Ծառուկյան

Պատրաստ եմ ինքնակամ պատիժը կրելու. Գագիկ Ծառուկյան

Պատրաստ եմ ինքնակամ գնալու պատիժը կրելու։ Այս մասինլԼրագրողների հետ զրույցում հայտնեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

«Դատարանը դեռ չի որոշել, գնացել է որոշելու, մինչեւ կիրակի օրը։ Այս հոդվածով մինչ այսօր չի եղել, ինչ որ կալանավորելու կամ ձերբակալելու միջնորդություն ներկայացնեն Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահին, Երկրորդ ընդդիմադիր քաղաքական ուժին։

Ուզում եմ միայն մի հայտարարություն անել, եթե երկրի այս վիճակը՝ համաճարակի տարածումը, այս աղքատությունը, տնտեսական անկումը, ե՞ս եմ մեղավոր, պատճառը ե՞ս եմ. ես պատրաստ եմ ինքնակամ գնալ այդ պատիժը կրելու, բայց էլի եմ ասում՝ ինձ համար շատ զարմանալի է այս ամենը։ Պատմության մեջ չկա այս հոդվածով՝ ընտրակաշառքով, մարդ կալանավորել»,– ասաց նա։

  • Կիսվել: