ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Սրանք ամենաուժեղ մարտերն են 2020 թ.-ից ի վեր. Ֆրանսիայի ներկայացուցիչը՝ ՄԱԿ-ի ԱԽ նիստում

Սրանք ամենաուժեղ մարտերն են 2020 թ.-ից ի վեր. Ֆրանսիայի ներկայացուցիչը՝ ՄԱԿ-ի ԱԽ նիստում

Ֆրանսիան մտահոգված է գործողություններով, որոնք տեղի են ունենում հայ-ադրբեջանական սահմանին: ՀՀ տարածքում մի քանի վայրեր կրակի են մատնվել, քաղաքացիական ենթակառուցվածքներ են վնասվել: Սրանք ամենաուժեղ մարտերն են 2020թ-ից ի վեր: Այս ասին ասել է Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ, Անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլա դե Ռիվիերը ՄԱԿ-ի ԱԽ նիստին:

Նա նշել է, որ Ֆրանսիան իր գործընկերների հետ փորձում է խրախուսել հարգել հրադադարը, և այդ կապակցությամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ հղելով 3 հիմնական ուղերձ՝

պետք է պահպանել 2020-ի նոյեմբերին ստորագրված եռակողմ հայտարարության դրույթները,

Ադրբեջանը պիտի հետ քաշի իր զորքերը ելման դիրք,

Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի:

Ֆրանսիայի ներկայացուցիչը նշել է նաև, որ կողմերը պետք է քննարկեն դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցերը։

  • Կիսվել: