ուրբաթ, սեպտեմբեր 11
11 / 9 / 2026
Սփյուռքը չի կարող Հայաստանի մենթորը լինել. մոռանում ենք, որ խոսքը ուրիշ երկրի մասին է. Փաշինյան

Սփյուռքը չի կարող Հայաստանի մենթորը լինել. մոռանում ենք, որ խոսքը ուրիշ երկրի մասին է. Փաշինյան

Հայաստանը Սփյուռքի մենթորը չպիտի լինի և չի կարող լինել, Սփյուռքն էլ Հայաստանի մենթորը չի կարող լինել, որովհետև մեզ թվում է, թե Սփյուռքը Հայաստանի համար այդ երկրում ազդեցության միջոց է, բայց հակառակն էլ կա, և մենք վերջերս տեսանք դա, երբ Սփյուռքն է այդ երկրի համար ազդեցության միջոց դառնում Հայաստանի դեմ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստան-Սփյուռք հարաբերություններին:

Ինչ վերաբերում է Սփյուռքի տնտեսական հատվածին, Փաշինյանը հիշեցրեց, որ հայտարարել է՝ second hand ապրանքի կարիքը չունի ՀՀ-ն՝ չբացառելով, որ ժամանակին դրա կարիքը եղել է:

Որպես Հայաստան-Սփյուռք համագործակցության հաջողված օրինակներ՝ Փաշինյանը ներկայացրեց Թումոն, COAF-ի նախագծերը, Firebird-ը և այլ նախաձեռնություններ:

«Մենք շնորհակալ ենք և բարձր ենք գնահատում բոլոր այն նախաձեռնությունները, որոնք Հայաստանի պետական օրակարգի հետ և Կառավարության ռազմավարությունների հետ են համընկնում: Մենք շնորհակալության մեծ զգացում ունենք այդ գործունեությունը Հայաստանում ծավալող մեր սփյուռքահայ հայրենակիցների նկատմամբ»,- ասաց նա:

  • Կիսվել: