ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Սփյուռքից շատ կոշտ պատասխաններ են լինելու. Իշխան Սաղաթելյանը՝ ՀՀ ԱԽ քարտուղարի հայտարարության մասին

Սփյուռքից շատ կոշտ պատասխաններ են լինելու. Իշխան Սաղաթելյանը՝ ՀՀ ԱԽ քարտուղարի հայտարարության մասին

Ամեն ինչ հստակ է՝ ՀՀ-ում իշխանության են եկել մի խումբ մարդիկ, որոնք սպասարկում են Ադրբեջանի և Թուրքիայի շահերը։ Այս մասին, այսօր՝ մարտի 28-ին, Դեմիճյան փողոցում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությանը, թե ՀՀ մոտեցումներում պետք է որոշակի շտկումներ լինեն՝ այն հարցին ի պատասխան, թե Հայաստանը Թուրքիային համարու՞մ է թշնամի պետություն:

«Նրանք պլանավորված հանձնեցին Արցախը, դա ամրագրեցին փաստաթղթով, հիմա անցել են իրենց հանցագործությունների հաջորդ փուլին․ ամեն ինչ անում են, որ ուրանան Ցեղասպանությունը, հրաժարվեն հայոց պահանջատիրությունից, Արցախից, ուրանան Արցախյան պատերազմների ընթացքում զոհված մեր 10 000 զինվորների արյունը եւ կեղծ խաղաղասիրական խոստումների տակ վերջնականապես բնաջնջեն մեր ժողովրդին: Ով մոռանա ցեղասպանությունը, Արցախըւ, մեր պահանջատիրությունը, ինքը հայ ժողովրդի թշնամին է եւ վերջ»,-ասաց նա:

Իշխան Սաղաթելյանը հավելեց, որ Սփյուռքից շատ կոշտ պատասխաններ են լինելու. «Սա ապտակ էր Սփյուռքի 100 տարվա մղած պայքարին, ապտակ էր այն միջազգային հանրությանը, 2 տասնյակից ավելի պետություններին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Սփյուռքը խորը հիասթափության մեջ է եւ համապատասխան արձագանքով ու գնահատականով վստահաբար հանդես կգա»,-ասաց նա:

 

  • Կիսվել: