չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Սփյուռքի գործերի հանձնակատարը շատ փոքր անձ է, որ բանավոր հրավիրի Ամենայն Հայոց կաթողիկոսին․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

Սփյուռքի գործերի հանձնակատարը շատ փոքր անձ է, որ բանավոր հրավիրի Ամենայն Հայոց կաթողիկոսին․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

Սփյուռքի գործերի հանձնակատարը շատ փոքր անձ է՝ իր տրամաչափով, որ բանավոր հրավիրի Ամենայն Հայոց կաթողիկոսին: Այս մասին այսօր հանրային ալիքի եթերում ասաց ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:

Նա անդրադարձավ Համահայկական գագաթաժողովին եկեղեցու չմասնակցելուն և ասաց, որ ՛՛գագաթաժողով կոչվածը փիառ ակցիա էր՛՛:

՛՛Երբ փորձեցինք գտնել որևէ մեկին, որին որևէ մեկը ճանաչում էր, չգտանք ոչ մեկին, բացի Կարո Փայլանից։ Անունն էլ ամպագոռգոռ դրել էին գագաթաժողով։ Իսկ եկեղեցին չէր մասնակցում, քանի որ պատշաճ կերպով չէր հրավիրված, չէր մասնակցել պատրաստության աշխատանքներին։ Սփյուռքի գործերի հանձնակատարը շատ փոքր անձնավորություն է՝ իր տրամաչափով, որ բանավոր հրավիրի Ամենայն Հայոց կաթողիկոսին։ Պետք է ավելի պատշաճ հրավիրվի, այն էլ վերջին պահին՛՛,-նշեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:

Մանրամասները՝ տեռսանյութում.

 

  • Կիսվել: