երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Սպшռնալիքները շատ են․ կարգալույծ հռչակված քահանա

Սպшռնալիքները շատ են․ կարգալույծ հռչակված քահանա

Կարգալույծ հռչակված քահանա Ստեփան Ասատրյանն այսօր Հովհաննավանքում պատասխանեց լրագրողների հարցերին: Մասնավորապես՝ դիտարկմանը, որ իրեն անվտանգության աշխատակիցներն են հսկում և այն հարցին, թե մտավախություն չունի՞, որ այսօր կարող են բախումներ տեղի ունենալ, նա նշեց. «Սպառնալիքներ շատ են»:

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այսօր Հովհաննավանքում մասնակցելու է պատարագի։ «Այսօր Հովհաննավանքի պատարագը խորհրդանշելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազատագրման գործնական փուլի մեկնարկը: Պրոբլեմն այն է, որ Կտրիճ Ներսիսյանը պղծության շղթաների մեջ է կալանել մեր սրբության սրբոցը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը»,- նշել է նա։

 

  • Կիսվել: