հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Սոչիում ձեռքբերված համաձայնությունները առնչվում են Սիրիայի հայության անվտանգության հարցերին. Փաշինյան

Սոչիում ձեռքբերված համաձայնությունները առնչվում են Սիրիայի հայության անվտանգության հարցերին. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Սոչիում ձեռքբերված պայմանավորվածությունները առնչվում են նաև սիրիահայության անվտանգությանը։ Փաշինյանը մասնավորապես գրել է.

Ուրախ եմ արձանագրել, որ Սիրիայի հարցով Սոչիում ձեռքբերված համաձայնությունները անդրադարձ ունեն նաեւ այն հարցերին, որոնք առնչվում են Սիրիայի հայության անվտանգության հարցերին եւ որոնց վերաբերյալ քննարկումներ էի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Սա ընդգծում է հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական-դաշնակցային բնույթը: Մենք շարունակում ենք հետեւել Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին, շարունակում ենք մեր հումանիտար առաքելությունը եւ մեր աջակցությունը քաղաքացիական բնակչությանը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: