հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Սիրիան հայտարարություն է տարածել Արցախի վրա թուրք-ադրբեջանական հարձակման մասին ու տարբերվող կոչ արել Ադրբեջանին

Սիրիան հայտարարություն է տարածել Արցախի վրա թուրք-ադրբեջանական հարձակման մասին ու տարբերվող կոչ արել Ադրբեջանին

Սիրիան զգուշացնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը Թուրքիայի միջամտության վտանգավորության մասին: Այս մասին ասված է արաբական երկրի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ, փոխանցում է SANA գործակալությունը:

 

«Թուրքիան նպատակ ունի էլ ավելի թեժացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն: Անկարայի գործողություններն ամենուր հանգեցնում են լարվածության աճի և կրոնական սպանությունների»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Դամասկոսը Երևանին ու Բաքվին կոչ է անում քայլեր ձեռնարկել ռազմական էսկալացիայի թուլացման համար և ուղիներ փնտրել խնդրի խաղաղ լուծման համար:

 

 

  • Կիսվել: