երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամական խումբը դատապարտում է ադրբեջանական զինուժի կողմից հայ ռազմագերիների սպանությունները

Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամական խումբը դատապարտում է ադրբեջանական զինուժի կողմից հայ ռազմագերիների սպանությունները

Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամական խումբը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով ադրբեջանական զինուժի կողմից հայ ռազմագերիների սպանությունները, պահանջելով անհապաղ հետաքննություն եւ պատիժ, ինչպես նաեւ կոչ անելով միջազգային հանրությանը սաստկացնելու ճնշումը եւ ստիպելու Ադրբեջանին անմիջապես ազատ արձակել դեռեւս պահվող հայ ռազմագերիներին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը:

«Շնորհակալություն եմ հայտնում իմ գործընկերներ Արին Կարապետին, Բյորն Սյոդերին, Բորիանա Աբերգին, Մարկուս Վիեչերին եւ Ֆրեդրիկ Մալմին՝ մարդու իրավունքների հանդեպ իրենց աներկբա դիրքորոշման եւ այն շարունակաբար բարձրաձայնման համար»,-նշել է նա:

  • Կիսվել: