Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը նոր աշխատակարգ է ներկայացրել
Աշխատանքային երկուշաբթին Շրջակա միջավայրի նախարարությունում մեկնարկեց գործակարգավարական խորհրդակցությամբ: Այս մասին հայտնում է ՇՄ նախարար Ռոմանոս Պետրոսյանը:
Պետական կառավարման համակարգն այսօր լիովին վերափոխվել է, և պետք է համապատասխանել նոր չափորոշիչներին։ Այս առումով Շրջակա միջավայրի նախարարությունում բավականին շատ անելիք կա, ու այդ անելիքը պետք է համատեղ ջանքով իրականություն դարձնել։
Չկա որևէ կարծրատիպային մոտեցում։ Շահը մեկն է՝ Հայաստանի Հանրապետության և մեր քաղաքացու շահը։
Նշեմ, որ Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցից պահանջը մեկն է՝ անձնվիրաբար ծառայել պետության ու երկրի շահերին՝ կարծրատիպերից ու կաշկանդող անձնական հարաբերություններից դուրս։
Ամփոփելով խորհրդակցությունը՝ մի շարք հանձնարարականներ տվեցի առանձին ստորաբաժանումների ղեկավարներին:
Շրջակա միջավայրի նախարարության յուրաքանչյուր աշխատակի պետք է տեղում ծանոթանա բոլոր խնդիրներին։


