շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Շնորհակալ եմ Կանադային՝ Հայաստանում ԵՄ առաքելությանը մասնակցելու համար. Բորել

Շնորհակալ եմ Կանադային՝ Հայաստանում ԵՄ առաքելությանը մասնակցելու համար. Բորել

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն իր թվիթերյան էջում անդրադարձել է Կանադայի արտաքին գործերի նախարարի հետ իր հանդիպմանը:

«Ուրախ եմ հանդիպել իմ ընկերոջը՝ Մելանի Ժոլիին, ԵՄ-Կանադա գագաթնաժողովից առաջ: Մենք խոր քննարկում ունեցանք Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Ես շնորհակալություն հայտնեցի նրան Հայաստանում ԵՄ առաքելությանը Կանադայի մասնակցության, ինչպես նաև Հայիթիի հարցում կատարած կարևոր աշխատանքի համար»,- գրել է Ժոզեպ Բորելը:

  • Կիսվել: