«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքը» ԿԸՀ է ներկայացրել գրանցման փաստաթղթերը
«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքն» այսօր՝ մայիսի 26-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել ընտրություններին մասնակցելու վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը։
Ի դեպ՝ հայտնի է «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի ցուցակի առաջին եռյակը. դաշինքը կգլխավորի Հանուն Հանրապետետության կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը, երկրորդ հորիզոնականում Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Լեւ ոն Շիրինյանն է, եռյակը եզրափակում է փաստաբան Սեդա Սաֆարյանը: