երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ՇՀԿ պետությունների ղեկավարների խորհրդի գագաթաժողովը տեղի կունենա հուլիսի 4-ին վիրտուալ ձեւաչափով

ՇՀԿ պետությունների ղեկավարների խորհրդի գագաթաժողովը տեղի կունենա հուլիսի 4-ին վիրտուալ ձեւաչափով

Հնդկաստանի պատմության մեջ առաջին նախագահության շրջանակներում 2023 թվականի հուլիսի 4-ին տեղի կունենա ՇՀԿ (Շանհայի համագործակցության կազմակերպություն-խմբ.) պետությունների ղեկավարների խորհրդի 23-րդ գագաթաժողովը վիրտուալ ձեւաչափով՝ երկրի վարչապետ Նարենդրա Մոդիի նախագահությամբ, հայտնում է Հնդկաստանի ԱԳՆ-ն։  

Նշվում է, որ գագաթաժողովին հրավիրված են ՇՀԿ անդամ բոլոր երկրները՝ Չինաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Պակիստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը: Բացի այդ, Իրանը, Բելառուսը եւ Մոնղոլիան հրավիրվել են որպես դիտորդ պետություններ: 

Ավանդույթի համաձայն՝ հրավիրվել  է նաեւ Թուրքմենստանը։

Բացի այդ, հրավիրվել են վեց միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների ղեկավարներ՝ ՄԱԿ-ը, Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիան (ASEAN), ԱՊՀ-ն, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) եւ Ասիայում գործակցության եւ վստահության միջոցների շուրջ խորհրդակցությունը։         

Գագաթաժողովի թեման է «Անվտանգ ՇՀԿ-ի ճանապարհին»։ SECURE հապավումը ներդրվել է Հնդկաստանի վարչապետի կողմից 2018 թվականին ՇՀԿ գագաթաժողովում եւ նշանակում է՝ security (անվտանգություն), economy and trade (էկոնոմիկա եւ առեւտուր), connectivity (փոխկապակցվածություն), unity (միասնություն), respect for sovereignty and territorial integrity (հարգանք ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ) եւ environment (շրջակա միջավայր): 

  • Կիսվել: