կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Շատերի համար տրանսպորտը էժանանալու է. Ավինյան

Շատերի համար տրանսպորտը էժանանալու է. Ավինյան

Շատերի համար տրանսպորտը էժանանալու է։ Այս մասին Կարպիս Փաշոյանի և Գոռ Մադոյանի հաղորդման ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգան Ավինյանը՝ անդրադառնալով տրանսպորտային ռեֆորմին։
 
«Եթե մարդը ռեգուլյար օգտվում է տրանսպորտից, այսինքն մի հատ գալ ու մի հատ գնալուց բացի օրվա ընթացքում ևս մեկ անգամ օգտվում է տրանսպորտից, նրա համար տրանսպորը ավելի էժանանալու է։ Այն թեզը, որ թանկանում է, միանշանակ չէ, եթե մի տոմսը արժե 230 դրամ, ինչ-որ մի տեղից գնում  է չէ՞ Երևանի տրանսպորտ»,- ասաց Ավինյանը։ 

Անդրադառնալով Տարոն Մարգարյանի ղեկավարման ժամանակ տրանսպորտի թանկացման փորձին, Ավինյանը նշեց․

«Կներեք, Տարոն Մարգարյանը գերմանական Man ավտոբուսներ չէր բերում ու Man ավտոբուսների ծախս չէր իրականացնում։ Այս նոր միասնական տոմսային համակարգով  փաստ չէ, որ թանկանալու է մեկ տոմսի արժեքը։ Եթե մարդը ռեգուլյար օգտվում է տրանսպորից, նրա  համար էժանանալու է։ Բացի այդ նախ պետք է հիմնավորվի, որ տրանսպորտը թանկանում է»։

Հարցին՝ երթևեկելիս ծխող վարորդների հարցը ինչպե՞ս է լուծում քաղաքապետարանը, Ավինյանը նշեց․

«Գիտե՞ք քանի վարորդ է արդեն աշխատանքից հեռացվել, թող ծխեն, էլի կհեռացնենք, այնքան կհեռացնենք աշխատանքից, մինչև կգան վարորդներ, ովքեր չեն ծխի։ Այսպիսի մոտացում կա չէ՝ դե մարդ է, ծանր աշխատանք է անում, թող մի հատ էլ ծխի, ես դա չեմ ընդունում:

Վերջերս մենք GPS համակարգ ենք դրել ավտոբուսներում ու օնլայն ռեժիմով հետևում ենք վարորդների տեղաշարժին, հնարամիտ վարորդներ ունենք, ովքեր սկսել են խլացնել այդ համակարգերը, բայց այսպիսի դեպքերը բացառություն են, քան կանոն»։

  • Կիսվել: