շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Շատ կարճ ժամանակում այդ մասին կլինի հայտարարություն․ Գեղամ Մանուկյանը՝ ըննդիմության թեկնածուի վերաբերյալ

Շատ կարճ ժամանակում այդ մասին կլինի հայտարարություն․ Գեղամ Մանուկյանը՝ ըննդիմության թեկնածուի վերաբերյալ

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նպատակով ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները նախորդ օրը հավաքել են 35 ստորագրություն, նրանց անհրաժեշտ է առնվազն ևս 18 ստորագրություն՝  անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու համար: Այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե իրենք պաշտոնապես սկսե՞լ են վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց:

«Մենք պաշտոնապես հայտարարություն արել ենք: Մեր պատգամավորները ձևաթղթի վրա դրել են ստորագրություններ: Հիմա աշխատանքներ են տարվում, հիմա ակնկալում ենք, որ ևս 18 պատգամավոր միանա: Նաև, բնականաբար, կարող են քաղաքական համաձայնություններ լինել»,-ասաց Մանուկյանը:

Ըստ նրա՝ ձևաթղթում լինելու է նաև ընդդիմության՝ վարչապետի թեկնածուի անունը: Պատգամավորը կարծում է, որ շատ կարճ ժամանակում այդ մասին կլինի հայտարարություն: Պատգամավորի խոսքով՝ նախորդ օրը իրենք ներկայացրել են 35 ստորագրություն: Ամբողջական ձևաթուղթը կլինի, երբ այդ 35-ին միանա ևս 18 պատգամավոր:

Նա չի բացառում, որ իրենց կարող են միանալ նաև պատգամավորներ իշխանությունից:

  • Կիսվել: