շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Շատ կարևոր ձեռքբերում է, որ այս լարված իրավիճակում մեզ հաջողվել է խուսափել ներհայաստանյան քաղաքացիական բախումներից. վարչապետ

Շատ կարևոր ձեռքբերում է, որ այս լարված իրավիճակում մեզ հաջողվել է խուսափել ներհայաստանյան քաղաքացիական բախումներից. վարչապետ

Մենք մեզ հետ տեղի ունեցածից պետք է կարողանանք որոշակի հետևություններ անել: Այս մասին Ուջանում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Ամենակարևոր արձանագրումը, որ ես ուզում եմ անել այսօր, հետևյալն է. նախ՝ պետք է արձանագրենք, թե ինչո՛ւ մեր նահատակներն ընկան, ինչի՛ համար, հանուն ինչի՛: Այդ արձանագրումը հետևյալն է, որ Արցախն այսօր, թեկուզ վիրավոր, բայց կանգուն է:

Այսօր Արցախում բնականոն կյանքը վերականգնվում է, և պետք է արձանագրել, որ դա մեր նահատակների, մեր բանակի շնորհիվ: Հաջորդը, որն ուզում եմ արձանագրել՝ այն իրավիճակը, որ այսօր կա, աննախադեպ է:

Շատ կարևոր ձեռքբերում է, որ այս հակադրության մեջ, այս լարված իրավիճակում մեզ հաջողվել է խուսափել ներհայաստանյան քաղաքացիական բախումներից: Սա շատ կարևոր արձանագրում է, քանի որ շատ դժվար է գտնել երկրներ, որոնք էսպիսի կատակլիզմների միջով անցել են և ունեն այսպիսի իրավիճակ, որ կարող են արձանագրել, որ, այնուամենայնիվ, քաղաքացիական բախումներ չեն եղել:

Մեր մեծագույն խնդիրն է, որ մենք այս տրամաբանությամբ շարունակենք գործընթացները և, ի վերջո, գտնենք հավաստի, հուսալի պատասխաններ, թե ի՛նչ է տեղի ունեցել և ինչո՛ւ՛՛:

 

  • Կիսվել: