շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Շատ երկար զղջալու են. Սիմոնյանը՝ ընդդիմադիրների կողմից իրենց տան հասցեները հրապարակելու վերաբերյալ

Շատ երկար զղջալու են. Սիմոնյանը՝ ընդդիմադիրների կողմից իրենց տան հասցեները հրապարակելու վերաբերյալ

Մենք պետք է պատրաստ լինենք յուրաքանչյուր զարգացման: Հակառակորդի բարի կամքի կամ որևիցե պայմանավորվածության վրա որևիցե հույս դնել չի կարելի, մենք այդ տրամաբանությամբ ենք շարժվում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

ԱԺ նախագահը անդրադառնալով սահմանի դրությանը և թշնամու կողմից գրավված տարածքներին՝ նշեց, որ հիմնական մարտերը եղել են դիրքերի շրջակայքում և դիրքերի ուղղությամբ. «Տեղ է եղել, որ դիրքը հետ է վերցվել մեր կողմից, տեղ է եղել իրենք են ինչ-որ հաջողության հասել»:

Խոսելով ընդդիմության բողոքի ակցիայի մասին՝ Սիմոնյանն ասաց. «Ես կարծում եմ, որ դա հայ ժողովրդի հետ որևիցե կապ չունեցող գործելաոճ է, շատ ավելի բնորոշ է մեր հարևան երկրի բնակիչներին: Այն բոլոր մարդիկ, որոնք համարում են, որ կարող են իրենց թույլ տալ հրապարակել իմ տան հասցեն կամ իմ գործընկերների տան հասցեն, ինչ որ մարդկանց ուղղորդեն, ես իրենց շատ վաղուց ուղղորդում եմ կոնկրետ ուղղությամբ: Ես նշված հասցեում չեմ բնակվում, չգիտեմ եկել են թե՝ ոչ: Մեզանից շատերն ունեն մանկահասակ երեխաներ և այդ մարդիկ ուղղակի պատասխանատվություն չեն կրում իրենց արարքի համար, վստահեցնում եմ իրենց, որ դրա վերաբերյալ դեռ շատ երկար զղջալու են»:

Միջազգային բոլոր գործընկերներն իրենց ներդրումն ունեցել են հրադադարի պայմանավորվածության հարցում, լրագրողի հարցին ի պատասխան նշեց Ալեն Սիմոնյանը. «Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիան, երեկվա իրավիճակի շտկման մեջ մեծ դերակատարություն է ունեցել ԱՄՆ-ն, ինչը շատ ողջունելի է», - հավելեց ԱԺ նախագահը։

  • Կիսվել: