կիրակի, հունիս 21
21 / 6 / 2026
Շատ բաներ չեմ կարող ասել, բայց այդ ուղղությամբ մեր գործը շարունակում ենք. ՀՀ երրորդ նախագահ

Շատ բաներ չեմ կարող ասել, բայց այդ ուղղությամբ մեր գործը շարունակում ենք. ՀՀ երրորդ նախագահ

«Հայտարարեն, թե չհայտարարեն, ակնհայտորեն տեսնում ենք եվրոպական կառույցների բացահայտ աջակցությունն այսօրվա կառավարիչներին»,- դատական նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյան՝ պատասխանելով ԵՄ կողմից Հայաստանին հիբրիդային հարձակումների դեմ պայքարելու համար գումար հատկացնելու մասին հարցերին։

Ինչ վերաբերում է  առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցությանը, նա ասաց, որ դեռ որոշում կայացված չէ։ 

Պատասխանելով իմպիչմենտի գործընթացի մասին հարցին, Սերժ Սարգսյանն ասաց. «Շարունակվում է, կտեսնենք։ Շատ բաներ չեմ կարող ասել, բայց մենք այդ ուղղությամբ մեր գործը շարունակում ենք»։ 

  • Կիսվել: