հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Շատ արդյունավետ և կառուցողական հանդիպում ունեցանք. Չավուշօղլուն գոհ է Միրզոյանի հետ հանդիպումից

Շատ արդյունավետ և կառուցողական հանդիպում ունեցանք. Չավուշօղլուն գոհ է Միրզոյանի հետ հանդիպումից

Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին մեր հրավերն ընդունելու և Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու համար։ ԱՊԱ գործակալության հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

Նա ասել է, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումը բաց հարթակ է բոլորի համար։

«Մեր հանդիպումը շատ արդյունավետ և կառուցողական էր: Նախագահ Էրդողանի և վարչապետ Պաշկինայի դրական ուղերձներից հետո հարաբերությունների կարգավորման գործընթաց է սկսվել, նշանակվել են հատուկ բանագնացներ:

Հատուկ բանագնացները երկու անգամ հանդիպել են Մոսկվայում և Վիեննայում: Նրանք քննարկում են քայլերը կարգավորել հարաբերությունները, մենք այսօր նույնպես դա քննարկել ենք»,- ասել է Չավուշօղլուն:

Թուրքական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ ասել է, որ Երևանը ջանքեր կգործադրի Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Նշվում է, որ Միրզոյանը հաստատել է Հայաստանի վճռականությունը «հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված ջանքեր գործադրելու հարցում»։

 
 
 
 

 

  • Կիսվել: