հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Շատ անհարմար բան կստացվի, եթե հրապարակվի քննիչ հանձնաժողովում Սերժ Սարգսյանի ներածական խոսքին իմ պատասխանը. պատգամավոր

Շատ անհարմար բան կստացվի, եթե հրապարակվի քննիչ հանձնաժողովում Սերժ Սարգսյանի ներածական խոսքին իմ պատասխանը. պատգամավոր

ԱԺ ՛՛Իմ քայլը՛՛ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանն անդրադարձել է Սերժ Սարգսյանի մամուլի ասուլիսին:
 
Հիշեցնենք, որ ասուլիսի ժամանակ Սարգսյանը ներկայացրել է Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում իր ներածական ելույթը:

Պատգամավորը, մասնավորապես, գրել է. ՛՛Սերժ Սարգսյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսում հրապարակեց ապրիլյան քննիչ հանձնաժողովում իր ներածական խոսքը։

Շատ, շատ անհարմար բան կստացվի, եթե հրապարակվի քննիչ հանձնաժողովում նրա ներածական խոսքին իմ պատասխանը։

Ես դա չեմ անի։ Աշխատանքները քննիչ հանձնաժողովում փակ են եղել և հրապարակման ենթակա չեն։ Անհանգիստ նստեք տեղներդ, սպասեք զեկույցին՛՛:

  • Կիսվել: