շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Շանս կա՝ մենք առաջարկում ենք արժանապատիվ խաղաղություն և մենք կարող ենք․ Սաղաթելյան

Շանս կա՝ մենք առաջարկում ենք արժանապատիվ խաղաղություն և մենք կարող ենք․ Սաղաթելյան

Ինչ ենք մենք առաջարկում․ մենք  առաջարկում ենք արժանապատիվ խաղաղություն․ հիմնական մի տեսակետ կա, թե՝  ով էլ լիներ, միևնույն է նոր էր լինելու, եթե մի ուրիշը գա՝  բան չի փոխվելու։ Այս  մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Այս հիմնական թեզն է, որ  իրեն  սպասարկող հատուկ հանձնարարություններով անձնակազմը փորձում է հայ ժողովրդին տրամադրել, թե՝ ժողովուրդ ջան  պետք է համակերպվել, ով էլ  լինի բան չի փոխվի, բայց  ես վստահեցում եմ, որ փոխվելու է , առանց Նիկոլի շանս կա , բաց՝ իրենով դատապարտված ենք, իրենով վերջացած ենք»,- նշել է Սաղաթելյանը։

«Մենք առաջարկել ենք, որ պետք է  լինի նոր որակի կառավարություն, ով պետք է կարողանա դիմագրավել երկրի սպառնալիքները․  հնչեցրել ենք այդ քայլերի հերթականությունը։ Մեր երկրի թիվ մեկ անվտանգության երաշխավորը մեր բանակն է , շատ արագ հետևողական քայլերով պետք է բանակը վերականգնել  և անցնող երկու տարին բավական ժամանակ էր , նույնիսկ ժամանակացույց էինք հրապարակել ՝ երբ և  ինչ էինք անելու։  Բայց իրենք զբացված են Երևանում այգիներ կառուցելով , ընդ որում՝ վարկային միջոցներով, որովհետև իրենք պատրաստվում են Երևանի քաղաքապետի ընտրությանը, իրենք չեն պատրաստվում սահմանների պաշտպանությանը։ Պաշտպանության նախարարը  ՔՊ-ի պաշտպանությամբ է զբաղվում , ա՛յ տղա գնա երկրի սահմանների պաշտպանությամբ զբաղվիր»,-իր խոսքում նշեց Իշխան Սաղաթելյանը։

  • Կիսվել: