հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
Սևանա լճից լրացուցիչ ջրառ չի իրականացվի, ավագանու որոշումների նախագծերը կդառնան հրապարակային

Սևանա լճից լրացուցիչ ջրառ չի իրականացվի, ավագանու որոշումների նախագծերը կդառնան հրապարակային

Այսօր մեր հանձնաժողովում էական որոշումներ ենք ընդունել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը: 

«֊ համատիրությունները պետք է բնակչից գումարը գանձեն անկանխիկ, միջոցները պետք է ծախսվեն թափանցիկ ու նպատակային։ Մինչև մայիս կունենանք նոր օրենք համատիրությունների մասին, որն ավելի ամբողջական ու արդյունավետ կկարգավորվի այս ոլորտը (նախագծի հեղինակ՝ Վաղարշակ Հակոբյան)։
֊ Սևանա լճից լրացուցիչ ջրառ չի իրականացվի։ Բացառություն կլինի միայն պաշտոնապես հայտարարված երաշտի կամ սակավաջրության դեպքում։ Նախագծի հեղինակը ես եմ։
֊ Ավագանու որոշումների նախագծերը կհրապարակվեն e-draft.am կայքում, կդառնան հրապարակային։ Նախագծի հեղինակը Լենա Նազարյանն է։
Մյուս շաբաթ այս հարցերը կքննարկենք ու կքվեարկենք ԱԺ լիագումար նիստում»,-գրել է Կարապետյանը:

  • Կիսվել: