հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Հայաստանի Հանրապետություն»․ Համայնքների միավորման գործընթացն այլընտրանք չունի

«Հայաստանի Հանրապետություն»․ Համայնքների միավորման գործընթացն այլընտրանք չունի

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «2011 թ. նոյեմբերի 10-ին ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացավ «Համայնքների խոշորացման եւ միջհամայնքային միավորումների ձեւավորման հայեցակարգը»։ Դրանով արձանագրվեց, որ վարչատարածքային բարեփոխումներն անհրաժեշտ են համայնքների զարգացման շարունակականությունն ապահովելու, համայնքի կողմից առավել որակյալ եւ մատչելի ծառայություններ մատուցելու, ինչպես նաեւ խոշորացված համայնքների միավորված ռեսուրսներն առավել արդյունավետ օգտագործելու համար: 2016 թ. փետրվարի 14-ից սկսած 465 համայնքի միավորման արդյունքում ձեւավորվեց 52 համայնք:

Կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրենքի նախագիծ, որով նախատեսվում է Լոռու մարզի Լերմոնտովոյից եւ Անտառաշենից ձեւավորել Լերմոնտովո միավորված համայնքը, որտեղ հիմնականում բնակվում են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ։ Տավուշի մարզի 19 համայնքի միավորման արդյունքում էլ ստեղծել Իջեւան միավորված համայնքը։

 

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը նշեց, որ այս փոփոխության արդյունքում Տավուշի մարզն ամբողջությամբ միավորված կլինի»։

Մանարմասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: