ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սևան թափվող կեղտաջրերի մաքրման մեխանիզմներ պետք է ներդրվեն․ Ջիլավյան

Սևան թափվող կեղտաջրերի մաքրման մեխանիզմներ պետք է ներդրվեն․ Ջիլավյան

Եղանակային պայմաններից ելնելով` այս տարի Սևանի ծաղկման գործընթացն ուշ է սկսել և շուտ կավարտվի։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոնի» տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը։

«2018-ից Սևանում դիտվող «ծաղկման» պրոցեսները սովորաբար սկսում էին հունիսից, սակայն այս տարի հուլիսի 15-ից է սկսվել գործընթացը։ Իրավիճակը հիմա այնպիսին է, ինչ նախորդ տարի, սակայն եղանակային պայմաններից ելնելով` այս տարի ծաղկման գործընթացն ուշ է սկսել և շուտ կավարտվի»,–ասաց նա։

Ըստ Շահնազարյանի՝  լճի թափանցիկությունն այս պահին մինչև 4 մետր է, կենսածին նյութերի բավարար քանակություն կա, ինչը նշանակում է, որ լճի վիճակը շատ վատ չէ, բայց լավ էլ չի։ Նա հայտնեց, որ ծաղկման պրոցի շաունակության համար բավարար պայմաններ կան՝ հատակամերձ շերտում թթվածնի քանակը ցածր է, իսկ սնուցող նյութերի քանակությունը՝ բավարար։

Ինչ վերաբերվում է լճի մաքրման աշխատանքներին՝ ՇՄ նախարարի պաշտոնակատար Վահե Ջիլավյանը հայտնեց, որ Սևան թափվող կեղտաջրերի մաքրման մեխանիզմներ պետք է ներդրվեն, ճահճացած տարածքներն էլ պետք է մաքրվեն։

Ջիլավյանի խոսքով` կառավարության կողմից հրատապ հանձնարարական է տված ձեռնարկել բոլոր միջոցառումները, որ եկող տարի կա՛մ կանաչած տարածք չլինի, կա՛մ էլ քիչ լինեն դրանք։

  • Կիսվել: