Սերժ Սարգսյանը թարգմանել է՝ դիվանագիտական լեզվով ինչ է նշանակում «80-ականների զենք» հասկացությունը
Այսօր ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը իր ասուլիսում անդրադարձել է 2016-ին Գերմանիայում իր արած հայտնի հայտարարությանը, թե ապրիլյան պատերազմում հայ զինծառայողները կռվել են 80-ականների զենքով։
Սարգսյանը նախ ի պատասխան հիշեցրեց, որ 2016-ին Գերմանիան նախագահում էր ԵԱՀԿ-ում և նկատեց, որ իր այդ հայտարարությունը շատ է շահարկումների տեղիք տվել և նրա խոսքով, այն մարդկանց կողմից, որոնք լավ չեն պատկերացնում, թե ինչ է նշանակում 80-ականների զենք։
«Իմ ասածը եթե թարգմանենք դիվանագիտական լեզվով հետևյալն էր՝ հարգելի ԵԱՀԿ անդամներ, անկախ այն հանգամանքից, որ դուք աչք եք փակում Ադրբեջանի կողմից մինչև ատամները զինվելու հանգամանքի վրա, մեր մարտիկները կարողանում են պաշտպանել իրենց հայրենիքը։ Շատ պարզ բան էր», -հավելեց նախկին նախագահը։
Ինչ վերաբերում է «80-ականների զենք» հասկացությանը, Սարգսյանն ասաց, որ նեկայումս էլ շատ երկրների բանակներում․ «Ոչ միայն մեր Զինված ուժերի զինանոցում են 80-ականների զենքեր, այլ նաև ամենահարուստ և ամենամեծ ապահովություն ունեցող Զինված ուժերի։ Ուղղակի փաստենք, որ այսօր էլ հայկական բանակի գրեթե ողջ զինտեխնիկան, հրձգային զենքերը 80-ականների են։ Այսօր էլ ոչ միայն մեր, այլ նաև շատ զինված ուժերի զինտեխնիկայի շարքում առկա են նույնիսկ 40-ականների, 50-ականների զենքեր»։
Անդրադառնալով Գերմանիայում իր հայտնի հայտարարության շուրջ շահարկումներին, Սարգսյանն ասաց, որ դրանք քաղաքական շահարկումներ են եղել և միգուցե նաև մարդիկ թեմային չեն տիրապետել։


