ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սերժ Սարգսյանը մինչև 2050 թվականը չի հանրայնացնի այսօրվա նիստի տեղեկատվությունը

Սերժ Սարգսյանը մինչև 2050 թվականը չի հանրայնացնի այսօրվա նիստի տեղեկատվությունը

Մենք պահելու ենք մեր խոսքն ու այսօրվա նիստի ձայնագրությունը տալու ենք Սերժ Սարգսյանին: Այս մասին այսօր Ապրիլյանի քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողներին հայտնեց Անդրանիկ Քոչարյանը:

Նա հավելեց, որ Սերժ Սարգսյանն էլ, իր հերթին, ասել է, որ մինչև 2050 թվականն իր կողմից այսօրվա աշխատանքի տեղեկատվությունը չի հանրայնացնի, քանի որ չի կարելի:

Նշենք, որ այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ Ապրիլյան պատերազմի հարցերով քննիչ հանձնաժողվի նիստը տևել է ավելի քան 5 ժամ:

  • Կիսվել: