չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Սերժ Սարգսյանը բացառեց, որ նախկինում ոստիկանների այսօրվա պահվածքը չարժանանար քրեաիրավական գնահատականի

Սերժ Սարգսյանը բացառեց, որ նախկինում ոստիկանների այսօրվա պահվածքը չարժանանար քրեաիրավական գնահատականի

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը բացառեց, որ այն, ինչ այսօր անում են ոստիկանները, տեղի ունենար նախկինում, իսկ տեղի ունենալու պարագայում էլ չարժանանար քրեաիրավական գնահատականի։

Այսպես՝ դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նա, մասնավորապես, անդրադարձավ պատգամավոր Աշոտ Սիմոնյանի նկատմամբ ոստիկանների գործողություններին:

«Բացառվում էր մեր պարագայում՝ պատգամավորին ծեծեին, և քրեական գործ չհարուցվեր։ Ես չեմ ասում, որ մեր ժամանակ չեն եղել դեպքեր, երբ ծառայողական քննություններ են անցկացվել տարբեր առիթներով, ու ոստիկանության ներսում կողմնապահություն չի եղել, բայց այդպիսի դեպք, ու քրեական գործ չհարուցե՞լ․․․»,-ասաց Սարգսյանը:

  • Կիսվել: