Սերժ Սարգսյանն օրենք է խախտել. վարչապետի խոսնակ
Սերժ Սարգսյանն ու նրա խոսնակն օրենք են խախտել: Ի պատասխան Araratnews.am-ի հարցին ասաց վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը, հարցրին՝ արդյոք խախտում չէ առանց դիմակի հանդես գալը «Հարսնաքար» ռեստորանային համալիրի բացօթյա տարածքում:
Հիշեցնենք՝ պարետի որոշման համաձայն՝ հանրային բաց տարածքներում դիմակը պարտադիր է, սակայն բնության գրկում և նմանատիպ այլ վայրերում տվյալ պահանջը չի գործի։