երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը

Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը

Սույն թվականի մարտի 1-ին ՀՀ երրորդ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը, հայտնում են ՀՀԿ-ից:

Նիստին ներկայացվել են ՀՀԿ Երեւանի եւ մարզերի շրջանային խորհուրդների,կազմակերպչական հանձնաժողովի, ինչպես նաեւ այլ ստորաբաժանումների 2023 թվականի գործունեության հաշվետվությունները։

Հաստատվել է 2024 թվականի բյուջեն։

Գործադիր մարմնի նիստին քննարկվել են նաեւ ներքաղաքական եւ տարածաշրջանային զարգացումները, ինչպես նաեւ անվտանգային մարտահրավերները։

  • Կիսվել: