Սերժ Սարգսյանի ասուլիսը մեկնարկեց ապրիլյանի մասնակիցներին հարգանքի տուրք մատուցելով
«Հարսնաքարում» Սերժ Սարգսյանի ապրիլյանի պատերազմի թեմայով ընթացող ասուլիսը մեկարկեց պատերազմի մասնակիցներին հարգանքի տուրք մատուցելով։
«Առաջին հերթին հիշենք Ադամ Սահակյանին եւ Գեւորգ Վարդանյանին․ այսօր նրանց ծննդյան օրն է։ Փառք նրանց եւ մեր երախտագիտությունը նրանց ծնողներին, հարազատներին, մերձավորներին եւ բոլոր նրանց, ովքեր հիշում եւ այսօր էլ իրենց հարգանքի տուրքն են մատուցում»,- նշեց Սերժ Սարգսյանը։
Նա նաև շնորհակալություն հայտնեց բուժաշխատողներին և լրագրողներին կորոնավիրուսյին համավարակի օրերին իրենց կատարածա աշախատանքի համար։


