ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սերբիայի նախագահը հունիսի 6-ին կոչով կդիմի ժողովրդին Լավրովի այցի չեղարկման կապակցությամբ

Սերբիայի նախագահը հունիսի 6-ին կոչով կդիմի ժողովրդին Լավրովի այցի չեղարկման կապակցությամբ

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը երկուշաբթի օրը կոչով կդիմի ժողովրդին՝ կապված Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի Բելգրադ կատարած այցի չեղարկման հետ։ Այս մասին կիրակի հայտնել է Հանրապետության Ազգային հեռուստատեսությունը։

Հաղորդվում է, որ Սերբիայի նախագահը երեկոյան լուրերին ժամը 19:30-ին (Երևանի ժամանակով 21:30-ին) դիմելու է Սերբիայի քաղաքացիներին՝ կապված Բուլղարիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Չեռնոգորիայի՝ Լավրովի ինքնաթիռի համար իրենց օդային տարածքը փակելու հետ:

Նշենք, որ ուրբաթ օրը ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Ռուսաստանի դիվանագիտական ​​գերատեսչության ղեկավարը հունիսի 6-7-ը կայցելի Սերբիա, որի ընթացքում հանդիպումներ կունենան  երկրի նախագահի հետ։

  • Կիսվել: