ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՍԴՀԿ վարչության նոր կազմը

ՍԴՀԿ վարչության նոր կազմը

Այսօր տեղի է ունեցել ՍԴՀԿ Հայաստանի շրջանի հերթական համագումարը, տեղեկացնում են ՍԴՀԿ-ից։

ՍԴՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, գրված է

«Վարչությունն այսուհետ հանդես է գալիս հետեւյալ կազմով .

Արսեն Կուպելյան – ատենապետ (նախագահ),

Ռադիկ Կարապետյան – ատենադպիր (քարտուղար),

Դմիտրի Մարտիրոսյան - Քաղաքական դիվանի (բաժնի) դիվանապետ,

Վարազդատ Փանոյան - Մշակութային դիվանի (բաժնի) դիվանապետ,

Արթուր Ղահրամանյան – Մամլո դիվանի (բաժնի) դիվանապետ (մամլո խոսնակ),

Վազգեն Սիսլյան – Երիտասարդական եւ մարզական դիվանի (բաժնի) դիվանապետ,

Հովհաննես Տերտերյան – ներքին շրջանների հետ կապի պատասխանատու։

Վարչության կողմից վարչությունից դուրս նշանակվել է կազմակերպչական եւ ներքին հարցերի պատասխանատու Ռուբեն Սերոբյանը»:

  • Կիսվել: