շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին

Հակակոռուպցիոն դատարանում ավարտվել է գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոց տնային կալանքի ժամկետը երկարաձգելու հարցի քննությունը։ Այս մասին ԶԼՄ-ներին հայտնել է նրա փաստաբան Արամ Վարդևանյանը:

Փաստավանի խոսքով՝ դատավոր Վարդգես Ստեփանյանը գնաց խորհրդակցական սենյակ։ Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանում քննվում էր Սամվել Կարապետյանի խափանման միջոց տնային կալանքի ժամկետը երկարաձգելու հարցը։ Դատարանի բակում հավաքվել են Կարապետյանի բազմաթիվ աջակիցներ ու կուսակիցներ։

  • Կիսվել: