հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Սահմանային միջադեպերից խուսափելու համար Հայաստանն ակտիվորեն քննարկում է միջազգային մոնիթորինգային մեխանիզմի կիրառումը. Միրզոյան

Սահմանային միջադեպերից խուսափելու համար Հայաստանն ակտիվորեն քննարկում է միջազգային մոնիթորինգային մեխանիզմի կիրառումը. Միրզոյան

Ադրբեջանի հետ սահմանային միջադեպերից խուսափելու համար Հայաստանն ակտիվորեն քննարկում է միջազգային մոնիթորինգային մեխանիզմի կիրառումը: Այս մասին Ազգային ժողովում կառավարություն  հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հարցին:

Նա նշեց, որ կա համընդհանուր ընկալում՝ այդ թվում միջազգային դերակատարների շրջանում, որ միայն ագրեսիայի հետևանքների վերացումը , խաղաղության պայմանագրի կնքումը դեռևս բավարար երաշխիքներ, գուցե, չստեղծեն, և հավելյալ երաշխիքներ պահանջվեն,  օրինակ՝ Հայաստան-Ադրբեջան սահմանին որևէ միջազգային, մոնիթորինգային, դիտորդական կամ որևէ այսպիսի այլ մեխանիզմի առկայություն պահանջվի:

«Սա այլ գործիքներից մեկն է, որը քննարկվում է՝ ի թիվս մյուս գործիքների: Մեկ այլ գործիք էլ կարող եմ մատնանշել, օրինակ՝ Հայաստան-Ադրբեջան սահմանից ԶՈՒ-երի հետքաշումը: Կան տարբեր գործիքներ՝ նաև միջազգային մոնիթորինգային մեխանիզմը և դա շատ ակտիվ քննարկվում է»,-ասաց Միրզոյանը:

  • Կիսվել: