Սահմանային իրավիճակով պայմանավորված՝ ԱԺ-ում ԶՈւ-ի ներկայացուցիչների հետ փակ քննարկում կանցկացվի
ԱԺ-ում ԶՈւ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ փակ քննարկում կանցկացվի։ Այդ մասին այսօր` ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Նշենք, որ քննարկումը տեղի կունենա վաղը՝ Պաշտպանության և անվանգության հարցերի հանձնաժողովի նիստի փակ ֆորմատով։ Կքննարկվի սահմանային իրավիճակը
Ռուբինյանի հաղորդմամբ՝ մասնակցության հնարավորություն կունենան բոլոր պատգամավորները։



