շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Սա կարևոր հարթակ է՝ ամրապնդելու համայնքների ինքնուրույնությունը. Ավինյանը՝ Հայաստանի համայնքների միության վարչության նախագահ ընտրվելու մասին

Սա կարևոր հարթակ է՝ ամրապնդելու համայնքների ինքնուրույնությունը. Ավինյանը՝ Հայաստանի համայնքների միության վարչության նախագահ ընտրվելու մասին

Այսօր ընտրվեցի Հայաստանի համայնքների միության վարչության նախագահ: Այդ մասին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գրել է Ֆեյսբուքի իր էջում:
 
«Տեղական ինքնակառավարումը ժողովրդավարության հիմնասյուներից է։ Այն համայնքներին հնարավորություն է տալիս ինքնուրույն որոշել իրենց զարգացման ուղղությունները, արձագանքել բնակիչների կարիքներին և սեփական ուժերով կերտել համայնքի ապագան։ Այս մոդելը ոչ միայն իրավական նորմ է, այլ նաև գործնական անհրաժեշտություն՝ արդիական և արդյունավետ կառավարման համար։
 
Համոզված եմ, որ ինքնաբավ և զարգացող համայնքներ ունենալու համար պետության և համայնքների միջև անհրաժեշտ է ձևավորել գործընկերային հարաբերություններ՝ հիմնված փոխադարձ վստահության և պատասխանատվության վրա։
 
Սա կարևոր հարթակ է՝ ամրապնդելու համայնքների ինքնուրույնությունն ու ֆինանսական կայունությունը, ներկայացնելու ու պաշտպանելու համայնքների շահերը, համագործակցությամբ զարգացնելու տեղական ինքնակառավարումը»,- գրել է նա:
 

  • Կիսվել: