հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
Ռուստամ Բադասյանը և ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանը քննարկել են իրավական համագործակցության զարգացմանն ուղղված հարցեր

Ռուստամ Բադասյանը և ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանը քննարկել են իրավական համագործակցության զարգացմանն ուղղված հարցեր

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր՝ փետրվարի 13-ին, ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆանո Լազարոթոյին, հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին այցի համար և նշել, որ նման հանդիպումները լավ հնարավորություն են քննարկելու հետագա համագործակցության ուղղությունները:

Դեսպան Լազարոթոն իր լիակատար աջակցությունն է հայտնել Արդարադատության նախարարության կողմից իրականացվող բարեփոխումներին և ներկայացրել Շվեյցարիայի մասնակցությամբ Հայաստանում իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքը:

Ռուստամ Բադասյանը, ողջունել է Շվեյցարիայի կողմից Հայաստանի Հանրապետությունում իրականացվող ծրագրերը և դեսպանի հետ քննարկել իրավական համագործակցության ոլորտի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:

  • Կիսվել: