Ռուսաստանը Հայաստանից պարզաբանում է խնդրել ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններին մասնակցելու վերաբերյալ
«Մոսկվան Երևանից պարզաբանում է խնդրել ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններին մասնակցելու հետ կապված»: Այ սմասին այսօր ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։
«Մենք հայ գործընկերներից պաշտոնական պարզաբանումներ ենք խնդրել ՆԱՏՕ-ի զորավարժություններին իրենց մասնակցության վերաբերյալ: Պատասխանն ստանալուց հետո մենք կորոշենք մեր արձագանքը»,- ասել է նա։
«Իհարկե, Երևանի հրաժարումը իր տարածքում ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնելուց ցավալի է և չի նպաստում տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը»,- հավելել է դիվանագետը։



