Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են իրականացրել «193-ը 193-ի դիմաց» ձևաչափով, հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը, տեղեկացնում է APA-ի։
Նշվում է, որ Ռուսաստանն ուկրաինական գերությունից վերադարձրել է իր 193 զինծառայողներին և ուկրաինական կողմին է հանձնել Ուկրաինայի զինված ուժերի 193 զինծառայողի։


