չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Ռուսաստանում հայ տղամարդուն դատում են «աղջիկ փախցնելու» համար

Ռուսաստանում հայ տղամարդուն դատում են «աղջիկ փախցնելու» համար

Ռուսաստանում իրավապահները սկսել են զբաղվել գործարար կնոջ առևանգման գործով: Այս մասին հայտնում է Ռուսարմինֆոն՝ հավելելով, որ գործով անցնում է 38-ամյա հայաստանցի տղամարդ:

Նշվում է, որ Հայկն ու Աննան սիրային հարաբերություններ են ունեցել, սակայն ինչ-ինչ պատճառներով Աննան որոշել է վերջակետ դնել հարաբերություններին, բայց Հայկը չի պատրաստվել համակերպվել դրա հետ:

Քննության վարկածով, օգոստոսի 5-ին, Հայկը «փախցրել» է Աննային, 8 ժամ պահել փակի տակ՝ պահանջելով վերականգնել հարաբերությունները:

 

Տեղի ունեցածի մասին իրավապահներին հայտնել է Աննայի դուստրը:

Հայկին մեղադրանք է առաջադրվել մի քանի հոդվածներով:

  • Կիսվել: